չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՍԴ նախագահի նոր ընտրություններ կկազմակերպվեն. Շաթիրյան

ՍԴ նախագահի նոր ընտրություններ կկազմակերպվեն. Շաթիրյան

Երվանդ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահ, քանի որ առաջադրված միակ թեկնածուն էր ու ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել: Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը:

Հարցին, թե քանի կողմ ձայն է ստացել Խունդկարյանը, Շաթիրյանը չասաց. «Ընտրության համար պահանջվում էր 9-ից առնվազն 5 ձայն»:

ՍԴ նախագահի նոր ընտրություններ կկազմակերպվեն:

  • Կիսվել: