շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՍԴ նախագահի կարգավիճակն այնպիսին չէ, որ նա կարող է էապես ազդել այս կազմի վրա. Վաղարշյան

ՍԴ նախագահի կարգավիճակն այնպիսին չէ, որ նա կարող է էապես ազդել այս կազմի վրա. Վաղարշյան

Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուին այսօր մեկ դատավոր է հարցեր ուղղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նորընտիր դատավոր Արթուր Վաղարշյանը։

Նա անդրադարձավ հարցին, թե  կասկածներ չունի՞ արդյոք, որ Խունդկարյանի եւ իշխանության միջեւ կարող էր ՍԴ նախագահի պաշտոնի վերաբերյալ պայամանավորվածություն լինել:

Այս առնչությամբ Վաղարշյանն ասաց. ՛՛Իշխանությունը այսպես նպատակադրված գործի այդ ուղղությամբ իմ պահով՝ չեմ զգացել, մյուսների պահով՝ հնարավոր է, մյուսների համար պատասխանատու չեմ։ Իմ կարծիքով՝ նախագահի կարգավիճակն այնպիսին չէ, որ նա կարող է էականորեն ազդել հատկապես այս կազմի վրա՛՛։

Խոսելով այն մասին, թե ինչու ինքը չի ինքնաառաջադրվել ՍԴ նախագահի պաշտոնում, Վաղարշյանն ասաց, որ դատավորի պաշտոնում ընտրության փուլը ծանր է եղել , և ինքը հոգեբանորեն պատրաստ չէ, բացի այդ՝ դասախոսական աշխատանքը չի ցանկանում թողնել, իսկ համատեղելն անհնար է:

  • Կիսվել: