շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՍԴ-ն որոշումներ է ընդունել

ՍԴ-ն որոշումներ է ընդունել

ՍԴ-ն այսօր՝ ապրիլի 1-ին ընունել է մի քանի որոշումներ։ Այդ մասին տեղեկանում ենք ՍԴ-ի կայքից։

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2019 թվականի սեպտեմբերի 9-ին ստորագրված «1994 թվականի սեպտեմբերի 9-ի եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «արդյունաբերական նմուշների պահպանության մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով:

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2012 թվականի հունիսի 24-ին ստորագրված՝ «տեսալսողական կատարումների մասին» պեկինի պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով:

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2007 թվականի հոկտեմբերի 25-ին լանզարոտում ստորագրված «սեռական շահագործումից եվ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» եվրոպայի խորհրդի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով:

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ «հայաստանի հանրապետության դատական օրենսգիրք» հայաստանի հանրապետության սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 5-րդ մասի եվ 82-րդ հոդվածի, «դատախազության մասին» հայաստանի հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, «մարդու իրավունքների պաշտպանի մասին» հայաստանի հանրապետության սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի, «հեռուստատեսության եվ ռադիոյի մասին» հայաստանի հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի, «հաշվեքննիչ պալատի մասին» հայաստանի հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի, «հայաստանի հանրապետության կենտրոնական բանկի մասին» հայաստանի հանրապետության օրենքի 18 եվ 19-րդ հոդվածների, «ազգային ժողովի կանոնակարգ» հայաստանի հանրապետության սահմանադրական օրենքի 144 եվ 145-րդ հոդվածների, «պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եվ սոցիալական երաշխիքների մասին» հայաստանի հանրապետության օրենքի 2 եվ 3-րդ հոդվածների՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով:

 

  • Կիսվել: