հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սասուն Խաչատրյանի տեղակալների պաշտոնակատարները նշանակվել են տեղակալներ

Սասուն Խաչատրյանի տեղակալների պաշտոնակատարները նշանակվել են տեղակալներ

Նիկոլ Փաշինյանի որոշումներով լուծարված Հատուկ քննչական ծառայությունում Սասուն Խաչատրյանի տեղակալները, ովքեր Հակակոռուպցիոն կոմիտեում տեղակալների պաշտոնակատարներ էին, նշանակվել են տեղակալներ։

Ստորգարված որոշումներում ասվում է․ «Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասով՝ Մուշեղ Բաբայանին նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ՝ ազատելով նրան հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից:

Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էդիկ Հակոբյանին նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ՝ ազատելով նրան հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից»։

  • Կիսվել: