ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Սամվել Յուզբաշյանը կնշանակվի Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Սամվել Յուզբաշյանը կնշանակվի Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է ընդունել ու առաջարկում է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Յուզբաշյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում։

«2022 թվականի նոյեմբերի 21-ին, դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջին ատյանի այլ դատարանի դատավորին նշանակելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 119-րդ և 117-րդ հոդվածներով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով` Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1. Հանրապետության նախագահին առաջարկել Սամվել Սեյրանի Յուզբաշյանի թեկնածությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար:

2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Սամվել Սեյրանի Յուզբաշյանի՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»,-նշվում է որոշման մեջ:

Iravaban.net-ը ներկայացնում է  դատավորի կենսագրությունը:

Ծնվել է 1989 թ. հոկտեմբերի 2-ին:

2013-2014 թթ սովորել է դատախազության դպրոցում,

2011-2014 թթ սովորել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետում,

2009-2011 թթ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության մագիստրոս (քրեական իրավունք),

2005-2009 թթ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, բակալավր իրավագիտություն

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս,

2017 թ. եղել է Իրավագիտության ինստիտուտի քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի դասախոս,

2015 թ. եղել է Հայաստանում Ֆրանսիական համալսարան, իրավագիտության ֆակուլտետի դասախոս,

2018թ. եղել է Հատկապես կարևոր գործերի քննության վերահսկողության վարչության ավագ դատախազ, այնուհետև ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության առաջին դասի խորհրդական:

 

  • Կիսվել: