երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սամվել Մայրապետյանի կինն ու որդին կանչվել են Դատախազություն

Սամվել Մայրապետյանի կինն ու որդին կանչվել են Դատախազություն

Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանը ծանուցում է ստացել՝ հուլիսի 4-ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն ներկայանալու մասին:

Դատախազության ծանուցման մեջ նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Սամվել Ալբերտի Մայրապետյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: 

Ծանուցվել է, որ անհրաժեշտ էր ներկայանալ երեկ՝ հուլիսի 4-ին:

Դատախազություն ներկայանալու ծանուցում են ստացել նաև Հ2 հեռուստաալիքի փոխտնօրեն Լեւոն Սուլթանյանը, Միքայել Սամվելի Մայրապետյանը և այլ անձինք։

Նշենք, որ Գոհար Քյալյանը Սամվել Մայրապետյանի կինն է, իսկ Միքայել Մայրապետյանը՝ նրանց որդին։

  • Կիսվել: