Սամվել Բալասանյանի որդու կալանքի ժամկետը երկարաձգվել է
Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի կալանքի ժամկետը դատարանը 2 ամսով երկարաձգել է։ Գործով անցնող Գյումրիի փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանի տնային կալանքն էլ է դատարանը 2 ամսով երկարաձգել։
Նշենք, որ Խաչատուր Բալասանյանը հոկտեմբերի 11-ին էր ձերբակալվել «Զվարթնոց» օդնավայականում ԱՄՆ մեկնելու ճանապարհին։
Բալասանյանը մեղադրվում է Գյումրիի Սեվ բերդ ամրոցի հարակից հողատարածքներն ապօրինի ձեռք բերելու, իսկ գործով անցնող մյուս 4 անձինք, այդ թվում՝ հայրը՝ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հողատարածքն ապօրինի օտարելու համար։