ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սահմանադրական դատարանի անդամ Հրանտ Նազարյանի երեխան հայտնաբերվել է

Սահմանադրական դատարանի անդամ Հրանտ Նազարյանի երեխան հայտնաբերվել է

Սահմանադրական դատարանի անդամ Հրանտ Նազարյանի՝ օրեր առաջ կորած երեխան հայտնաբերվել է, եւ Ոստիկանությունում նախապատրաստվող նյութերով՝ քրեական գործի հարուցումը մերժվել է։ Այս մասին հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից։

Հունվարի 27-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 61-ամյա Հրանտ Նազարյանը եւ հայտնել, որ հունվարի 24-ին իր որդուն՝ 8-ամյա Ա. Ն-ին, Երեւանում հանձնել է նախկին կնոջը՝ Լոռու մարզի բննակիչ՝ 41-ամյա Աննա Ն-ին, ով որդուն տեղափոխել է անհայտ վայր, եւ ինքը տեղեկություն չունի։

Հ. Նազարյանը, ով աշխատում էր ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր, ոստիկաններին հայտնել է, որ իր կարծիքով՝ նախկին կինը իր տղային առեւանգել է։

 

 

  • Կիսվել: