հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սա Ռոբերտ Քոչարյանի մոտ հերթական վիրահատությունն էր. Նա վաղը դատարանի որոշման հրապարակմանը ներկա չի լինի

Սա Ռոբերտ Քոչարյանի մոտ հերթական վիրահատությունն էր. Նա վաղը դատարանի որոշման հրապարակմանը ներկա չի լինի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 13-ին դատարանի որոշման հրապարակմանը ամենայն հավանականությամբ, Ռոբերտ Քոչարյանը ներկա չի գտնվի, քանի որ այսօր վիրահատվել է, InfoPort.am-ին ասաց փաստաբան, Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։

«Որոշման հրապարակումը դատական նիստ իրենից չի ենթադրում, հետևաբար նա կարող է չմասնակցել», -ասաց փաստաբանը։ Վարդևանյանը ասաց, բժշկական, առողջական գաղտնիք չի կարող հրապարակել, սակայն կարող է ասել, որ նոյեմբերից հետո սա Ռոբերտ Քոչարյանի մոտ հերթական վիրահատությունն էր։

«Դեռևս ապրիլ ամսից մենք ունենք հաստատված հանգամանքներ «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որ ինքնին բացառում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորված լինելու հանգամանքը։ Այլ հարց է, որ մենք ուղղակի ապրիլ ամսից դատական նիստ չենք ունենում։ Մենք բժշկական գաղտնիք չենք բացահայտում, բայց դատարանին բոլոր անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը, որոնք վերլուծվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեսանկյունից, ներկայացրել ենք։ Առնվազն զարմանալի էր, որ դատական նիստում բժշկական փաստաթղթերի վերաբերյալ որևէ արձագանք դատախազության կողմից չներկայացվեց։ Սա էլ ավելի ակնհայտ է դարձնում, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ միան տարիքային խմբի տեսանկյունից է գտնվում կորոնավիրուսի ռիսկային խմբում, այլ նաև առողջական խնդիրների։ Այստեղ կա երկու միաժամանակյա հիմք», -հայտարարեց Վարդևանյանը։

Նշենք, որ վաղը՝ մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակելու է ներկայացված միջնորդությունների վերաբերյալ որոշումը։ Միջնորդությունները վերաբերում էին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելուն։

  • Կիսվել: