ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սա քաղաքական հետապնդում է. Սահակյանը՝ իրեն կալանավորելու միջնորդության մասին

Սա քաղաքական հետապնդում է. Սահակյանը՝ իրեն կալանավորելու միջնորդության մասին

Նոր նորք ընդհանուր իրավասության դատարանը քննում է Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին կալանավորելու միջնորդությունը:

Սարգիս Սահակյանը մինչև դատարանը մուտք գործելը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կալանավորելու միջնորդությունը համարում է քաղաքական հետապնդում:

՛՛Սա քաղաքական հետապնդում է, բոլորը գիտեն, որ Սահակյան եղբայրները մարզում վայելել են հարգանք, պատիվ՛՛,-ասաց նա:

Սահակյանի խոսքով՝ 1995-ին, երբ գոյություն չի ունեցել մարզպետարան, իր եղբոր՝ Խորենի Սահակյան միջոցներով կառուցել են ռեստորան, հյուրանոց, չիմանալով, որ դա հետագայում ճանաչվելու է գերակա շահ.

Հիշեցնենք, որ երեկ Ազգային Անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ ձեռք են բերվել փաստարկներ, որ ՀՀ Արագածոտնի նախկին մարզպետի, նրա եղբոր՝ ՀՀ ԱԺ նախկին «Հայաստանի Հանրապետական» կուսակցություն խմբակցության պատգամավորի և Կաքավաձորիի համայնքի նախկին ղեկավարի կողմից եղելե են չարաշահումներ, ինչպես նաև խաբեության եղանակով խոշոր չափերով պետական միջոցների հափշտակություն:

  • Կիսվել: