ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռուստամ Բադասյանը ներկայացրել է ՊԵԿ թվայնացված համակարգերի ձեռքբերումները հարկային վարչարարության ոլորտում

Ռուստամ Բադասյանը ներկայացրել է ՊԵԿ թվայնացված համակարգերի ձեռքբերումները հարկային վարչարարության ոլորտում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունն, ապրիլի 27-ից 28-ը, Մոսկվայում մասնակցում է «Հարկային էկոհամակարգ. մարդիկ և տեխնոլոգիաներ» խորագրով միջազգային համաժողովին:

Երկօրյա համաժողովը համատեղ կազմակերպվել է ՌԴ դաշնային հարկային ծառայության և ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի կողմից:  Համաժողովը նվիրված է հարկային վարչարարության վերափոխման ոլորտում առաջավոր փորձի ու նորարարությունների փոխանակմանը, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության հարկման ու թվայնացման հեռանկարներին: 

Միջազգային համաժողովում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը «Անդրսահմանային առևտրի թվայնացում. խոչընդոտները և հեռանկարները» պանելային քննարկման շրջանակում ներկայացրել է Պետական եկամուտների կոմիտեի գործիքակազմը և թվայնացված համակարգերի ձեռքբերումները հարկային վարչարարության ոլորտում: ՊԵԿ նախագահն անդրադարձել է նաև ՌԴ Դաշնային հարկային ծառայության հետ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման պիլոտային ծրագրի հաջողությամբ իրականացված գործընթացին: 

Համաժողովին մասնակցում են ԱՊՀ, ԵԱՏՄ, ԲՌՀՉՀ (BRICS) մասնակից պետությունների, հարկային ծառայությունների ղեկավարներ, Ռուսաստանի Դաշնության կառավարության անդամներ և գործադիր իշխանության այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և գիտական հանրության ներկայացուցիչներ:        

  • Կիսվել: