երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Երեւանի նախկին փոխքաղաքապետին և ևս մեկ այլ բարձրաստիճան նախկին պաշտոնյայի մեղադրանք է առաջադրվել

Երեւանի նախկին փոխքաղաքապետին և ևս մեկ այլ բարձրաստիճան նախկին պաշտոնյայի մեղադրանք է առաջադրվել

Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին և քաղաքապետարանին ենթակա ընկերության ներկայացուցիչ Գևորգ Հակոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին հայտնում են Հատուկ Քննչական ծառայությունը։

Նախկին պաշտոնյաները մեղադրվում են Հարսնաքարին հարակից պետական և համայնքային սեփականություն-հողամասերի հրապարակային սակարկությունների կազմակերպելիս ենթադրյալ չարաշահումների գործով։

Նույն գործով Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեղադրվում է ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու համար:

  • Կիսվել: