ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռոյալթիի հարկման համակարգը կբարեփոխվի. նոր նախագիծ. «Ժողովուրդ»

Ռոյալթիի հարկման համակարգը կբարեփոխվի. նոր նախագիծ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարությունը մտադիր է բարեփոխել ռոյալթիի հարկման համակարգ: Մասնավորապես, առաջարկվում է ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման բանաձևը վերանայել այնպես, որ մինչև 10 տոկոս շահութաբերության պայմաններում ռոյալթի վճարող կազմակերպությունների մոտ ռոյալթիի գծով հարկային բեռի բարձրացում չլինի:

Բացի այս, ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման գործող բանաձևում կլրացվի 10 տոկոսից բարձր շահութաբերության պայմաններում հաշվարկվող լրացուցիչ բաղադրիչ, որի արդյունքում կհաշվարկվի հավելյալ ռոյալթի՝ 15 տոկոս դրույքաչափով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ 2023 թվականի հունվարի 1-ից կդադարեցվի պղնձի և մոլիբդենի խտահանքի, ինչպես նաև մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը: Ըստ ՖՆ-ի՝ մետաղական օգտակար հանածոների համար վճարվող ռոյալթիի համակարգը կդառնա մետաղների միջազգային գներին ավելի արձագանքող և ավելի պրոգրեսիվ՝ դրանով իսկ մետաղների բարձր գների պայմաններում պետական բյուջեի համար ապահովելով լրացուցիչ հարկային եկամուտներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: