հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ռոբերտ Քոչարյանի և զոհված զինծառայողի հարազատի միջև տեղի ունեցած միջադեպը նկարահանած Նանե Արզումանյանը ենթարկվում է հարձակման․ պատգամավոր

Ռոբերտ Քոչարյանի և զոհված զինծառայողի հարազատի միջև տեղի ունեցած միջադեպը նկարահանած Նանե Արզումանյանը ենթարկվում է հարձակման․ պատգամավոր

Սյունեցի լրագրող Նանե Արզումանյանը, ով երեկ նկարել էր, թե ինչպես են Եռաբլուր պանթեոնում ծնողները դիմում Ռոբերտ Քոչարյանին, ենթարկվում է հարձակման։ Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Նանե Արզումանյանն այս պատերազմում կորցրել է իր համար ամենաթանկը՝ 23 տարի հայկական հողը պահող իր եղբորը։

Նանե, քույրս, քո եղբայրը նահատակվեց, բայց դու անտեր չես, ես էլ եմ քո եղբայրը։

Քեզ վրա կեղտոտ հարձակում իրականացնողները կապ չունեն արժանապատվության, հայրենիքի ու Հայի հետ, նրանց ուղեղները մթագնած են անձնական կենցաղային պրիմիտիվ շահերով։

Պինդ մնա, քույրս։

ՀԳ. Հույս ունեմ, որ ՄԻՊ-ը և իրավապաշտպան կառույցները կարձագանքեն դատապարտելի այս դեպքին»,-գրել է նա։

Նշենք, որ երեկ՝ մայիսի 9-ին, ֆեյսբուքյան օգտատեր Նանե Արզումանյանը իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Արցախյան 2-րդ պատերազմում զոհված զինվորներից մեկի հարազատը՝ դիմելով «Եռաբլուր» այցելած ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ասում․ «Անիծվես դու»։

  • Կիսվել: