երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը մեկ շաբաթով հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը մեկ շաբաթով հետաձգվեց

 

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 7 մյուսների գործով դատական նիստը մեկ շաբաթով հետաձգվեց:

Նշենք, որ նիստին ներկա էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Համապատասխան որոշումn ընդունեց դատավոր Աննա Դանիբեկանը:

Հետաձգման պատճառը ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի բացակայությունն է: Փաստաբանը դատարանին տեղեկացրել էր, որ շփվել է կորոնավիրուսիով հիվանդի հետ և պետք է թեստ հանձնի:

«Դատարանը փաստաբան Միհրան Պողոսյանից հաղորդագրություն է ստացել այն մասին, որ վերջինս նախօրեին շփվել է կորոնավիրուսով վարակվածի հետ և պետք է թեստ հանձնի: Գործընթացում մասնակիցների առողջությունը չվտանգելու համար փաստաբանը նիստին չի ներկայացել և խնդրում է հետաձգել այն: Յուրի Խաչատուրովը հայտնել է, որ մեկ այլ փաստաբանի հրավիրելու հնարավորություն չունի»,- ասաց Աննա Դանիբեկյանը։

Այս կապակցությամբ դատախազ Գևորգ Բաղդասարյանն անհրաժեշտ համարեց միջնորդությամբ հանդես գալ իրավունքի չարաշահման արձանագրման վերաբերյալ: Դատախազը ծավալուն կերպով միտք արտահայտեց, որ պաշտպանության կողմի նման պահվածքը գործընթացի այլ մասնակիցներին անհավասար դիրքերում է դնում: Հաշվի առնելով, որ խոսքը հնարավոր հիվանդության մասին է՝ դատախազի մեղադրանքը շատ տարօրինակ էր:

Դատախազը պաշտպանության կողմին մեղադրեց բազմաթիվ «կրկնվող» միջնորդությունների և խափանմա միջոցը փոխելու փաստարկների համար:

Նրա խոսքով, պաշտպանության նպատակը գործընթացը հետաձգելն էր՝ մեկ այլ ատյանի հույս ունենալով և թույլ չտալով դատարանին ուսումնասիրել գործի նյութերը: Դատախազը միջնորդեց ճանաչել պաշտպանության կողմից  միջնորդության իրավունքի չարաշահումը:

Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 30-ին ժամը 13:00-ին:

  • Կիսվել: