կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելու միջոցով 46 143 քաղաքացի օգտվում է տուգանքի 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից

Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելու միջոցով 46 143 քաղաքացի օգտվում է տուգանքի 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից

Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելու միջոցով 46 143 քաղաքացի օգտվում է տուգանքի 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից։

«Հարգելի՛ քաղաքացիներ, շարունակեք օգտագործել թվային լուծումները՝ տուգանքը 20 տոկոսով նվազեցնելու համար։
2024 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի հաջորդ բաղադրիչը»,-նշված է ՆԳՆ հաղաորդագրության մեջ։

Մայիսի 1-ից հետո տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումներն էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում վճարման ենթակա տուգանքի գումարը նվազում է 20 տոկոսով։

Էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելու համար պետք է կատարել հետևյալ հաջորդական քայլերը։

Անհրաժեշտ է մուտք գործել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության առցանց հարթակ՝ roadpolice.am համակարգ։ Օրինակ, այսպես․ սեղմելով «Մուտք» կոճակը՝ հայտնվում եք «Տրանսպորտային միջոցներ» ենթաբաժնում, որտեղ երևում են ձեզ պատկանող տրանսպորտային միջոցների տվյալները։

Հաջորդ քայլով սեղմելով «Ծանուցումներ» ենթաբաժինը՝ լրացնում եք էլփոստի հասցեն, որպեսզի բաժանորդագրվեք և էլփոստի միջոցով ծանուցվեք կատարված իրավախախտումների մասին։

Էլփոստի հասցեն լրացնելով և «Կատարել» կոճակը սեղմելով՝ տեսնում եք «Ստուգեք Ձեր էլեկտրոնային նամակը և անցեք հղումով» նշումը։

 

Հաջորդիվ մուտք եք գործում էլփոստ և անցնում sms@roadpolice էլ. հասցեից ստացված հղումով ու հաստատում այն։ Հաստատելուց հետո կհայտնվեք կրկին roadpolice.am համակարգի «Ծանուցումներ» ենթաբաժնում, որտեղ արդեն կանաչ նշանի միջոցով կտեսնեք, որ էլեկտրոնային ծանուցման համար Ձեր գրանցումը հաջողությամբ կատարվել է։

Գործընթացը պատշաճ իրականացնելուց և roadpolice.am համակարգում Էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելուց հետո Ձեր կատարած իրավախախտումների համար սահմանված տուգանքը կնվազեցվի 20 տոկոսով։

  • Կիսվել: