շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՌԴ Վորոնեժի օդանավակայան է ժամանել Հայաստանից մաքսանենգ ծխախոտի եւս մեկ խոշոր խմբաքանակ

ՌԴ Վորոնեժի օդանավակայան է ժամանել Հայաստանից մաքսանենգ ծխախոտի եւս մեկ խոշոր խմբաքանակ

Ռուսաստանի Վորոնեժի մարզի օդանավակայանում ձերբակալվել է Հայաստանից ժամանախ մաքսանենգ ծխախոտի հերթական բեռը։ Հաստատված տվյալների համաձայն՝ բեռը ձերբակալվել է տրանսպորտային ոստիկանության կողմից․ խմբաքանակն ուղարկել է փորձաքննության։

EADaily-ի աղբյուրների տվյալներով ՝ Վորոնեժի օդանավակայանում մի քանի տասնյակ տոննա քաշով ծխախոտի մաքսանենգ բեռի դուրս գալուն սպասում էին 3 մեծ բեռնատար, որոնք հետագայում պետք է ծխախոտը հասցնեին Ստավրոպոլ:

Որոշ տվյալներով ՝ անօրինական բեռը Հայաստանից ժամանել է մայիսի 9-ին։

Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ ՝ ապրիլի 25-ին, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները մաքսային ծառայության հետ համատեղ Կրասնոդարի օդանավակայանում ձերբակալել էին Հայաստանից ծխախոտի խոշոր խմբաքանակ։ Ծխախոտը տեղափոխում էր Երևանից մեկնած ԱԻՆ ինքնաթիռը, և դատելով փաստաթղթերից, դրանք ուղևորվում էին Աֆղանստան։ Մոտ 40 տոննա ընդհանուր քաշով բեռն ուղեկցվել է կեղծ բեռնագրերով։ Այս պահին դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում ։

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: