Քյարամյանին զանգել են, բայց արդյունք տվե՞լ է, ՀՀ-ում զանգովի արդարադատություն չկա. Սրբուհի Գալյան
Հայաստանում զանգովի արդարադատության չկա։ Այս մասին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Հարցին, այդ դեպքում ինչպես է գնահատում փաստը, որ հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարեց, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու համար իրեն երկու անգամ զանգել են:
Հիշեցնենք՝ միջադեպի ընթացքում Քյարամյանը հայտարարել էր, որ Աղազարյանի որդու հետ կապված քրեական դեպքով իրեն զանգով դիմել են չբացահայտելով այլ մանրամասներ։
«Քյարամյանին զանգել են, բայց արդյունք տվե՞լ է: Զանգովի արդարադատության մասին մենք խոսում ենք, երբ զանգն իր նպատակակետին հասնում է։ Ես արդյունքի վրա հիմնվող մարդ եմ, երբ կլինի զանգ, որի հիման վրա կլինի արդարադատություն, մենք կքննարկենք։ Իսկ խոսվել է զանգի մասին, որը չի իրականացվել, այսինքն զանգովի արդարադատություն մեր երկրում չի գործում»,- նշեց նա։