Քյարամյան–Աղազարյան միջադեպի առնչությամբ դիմումը Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում քննարկման փուլում է
Ազգային ժողովում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի և ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև լեզվակռվի առնչությամբ Քննչական կոմիտեն դիմում է ստացել։ Այս մասին InfoPort.am-ին տեղեկացնում է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նա նշեց, որ այն Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում քննարկման փուլում է։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպի հետ կապված նախաձեռնվել է քրեական վարույթ։