հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Քրգործ է հարուցվել դատավոր Աննա Դանիբեկյանի անձնական կյանքի եւ բժշկական գաղտնիքի մասին տեղեկություն հրապարակելու փաստով

Քրգործ է հարուցվել դատավոր Աննա Դանիբեկյանի անձնական կյանքի եւ բժշկական գաղտնիքի մասին տեղեկություն հրապարակելու փաստով

Քրեական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Աննա Դանիբեկյանի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի հայտարարության հիման վրա: Այս մասին InfoPort.am-ը տեղեկացավ  ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանից։

Նրա հաղորդմամբ՝  քրգործը հարուցվել է մայիսի 7-ին՝ ՀՀ ՔՕ-ի 144-րդ հոդվածով եւ 145-րդ հոդվածի 1-ին մասով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, ինչպես նաեւ՝ առանց մասնագիտական կամ ծառայողական անհրաժեշտության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց կողմից անձի հիվանդության կամ բժշկական ստուգման արդյունքների մասին տեղեկություններ հրապարակելու համար:

Քրեական գործն ուղարկվել է նախաքննական մարմին:

  • Կիսվել: