շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես անդամակցել է EuroPris-ին

Քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես անդամակցել է EuroPris-ին

2024թ.-ին ՀՀ Քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես անդամակցել է լավագույն փորձի փոխանակման լայն ցանց ունեցող EuroPris-ին՝ Բանտային և ուղղիչ ծառայությունների եվրոպական կազմակերպությանը, որին անդամակցում են Եվրոպայի խորհրդի տարածաշրջանի 41 անդամ երկրների քրեակատարողական մարմիններ։ Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
 
Անդամակցության շնորհիվ Հայաստանը ևս հասանելիություն է ստացել Եվրոպական բանտային տեղեկատվական և գիտելիքների կառավարման համակարգերի առանցքային ռեսուրսների տվյալների բազաներին՝ հնարավորություն ունենալով մասնակցելու փորձի փոխանակման գործընթացներին, տեղում ծանոթանալու եվրոպական փորձին, որոշ դեպքերում ստանալ փորձագիտական աջակցություն։

  • Կիսվել: