երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Քրեակատարողական հիմնարկներում ռեյդ են արել. Չեն շրջանցել «զոն նայողներին». «Հրապարակ»

Քրեակատարողական հիմնարկներում ռեյդ են արել. Չեն շրջանցել «զոն նայողներին». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քրեակատարողական հիմնարկներում հոկտեմբերին ռեյդ են արել եւ հավաքել կալանավորների բջջային հեռախոսները: Մեր տեղեկություններով՝ բանտի աշխատակիցները հարայ-հրոցով մտել են բանտախցեր, ջարդել-թափել ամեն ինչ` փնտրել հեռախոսներ եւ առգրավել: Հատկապես տպավորիչ է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ռեյդը։

Եթե նախկինում նման «շմոնները» հեղինակություններին ու «զոն նայողներին» չէին վերաբերում, այս անգամ նրանց էլ չեն շրջանցել։ Քրեակատարողական ծառայությունից մեզ ասացին․ «ՔԿՀ-ների բոլոր խցերում պարբերաբար իրականացվում են խուզարկություններ։ Արտոնյալներ չկան, հայտնաբերված արգելված իրերն առգրավվում են»։ Կոնկրետ հոկտեմբերին նման առգրավում եղե՞լ է։ Պատասխանեցին՝ «ոչ միայն»։

ՔԿԾ մամուլի պատասխանատուին հարցրինք` իսկ ի՞նչ է լինում, եթե արգելված իր են հայտնաբերում։ «Եթե առաջին անգամ է հայտնաբերվում, ապա կարգապահական տույժի են ենթարկվում, իսկ եթե 6 ամսվա ընթացքում երկրորդ անգամ են հայտնաբերում, ապա պատժախուց են տանում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: