ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քրեական պատասխանատվություն՝ եթե տեղաշարժման խախտումն առաջացրել է այլ անձնի կամ անձանց վարակում

Քրեական պատասխանատվություն՝ եթե տեղաշարժման խախտումն առաջացրել է այլ անձնի կամ անձանց վարակում

ՀՀ արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանն այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց, որ քաղաքացին ենթարկվելու է քրեական պատասխանատվության, եթե նրա կողմից տեղաշարժման խախտումը առաջացրել է այլ անձի կամ անձանց վարակում։

«Եթե անձի տեղաշարժման կանոնի խախտման  հետևանքով անզգուշությամբ գրանցվել է այլ անձի վարակում, ապա այս դեպքում վրա է հասնելու ոչ թե վարչական, այլ քրեական պատասխանատվություն։ Նախատեսել ենք այս հանցակազմի համար ծանրացնող հանգամանքներ։ Եթե խախտման հետևանքով առաջացել է երկու կամ ավելի անձի վարակում, կամ դրա հետևանքով մարդու մահ, ապա սա ևս ենթակա է լինելու քրեական պատասխանատվության»,- հայտնեց վարչության պետը։

  • Կիսվել: