երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Քրեական հեղինակություն Քյավառցի Ռաֆոն ոստիկանությունում է. մանրամասներ՝ Երևանի կենտրոնում տեղի ունեցած սպանությունից

Քրեական հեղինակություն Քյավառցի Ռաֆոն ոստիկանությունում է. մանրամասներ՝ Երևանի կենտրոնում տեղի ունեցած սպանությունից

Երեւանում այսօր տեղի ունեցած կրակոցների հետեւանքով սպանվել է Քյավառցի Ռաֆո անունով հայտնի Ռաֆայել Մարդոյանի թիկնապահը՝ Հովոն:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, հանցագործի թիրախը, սակայն եղել է Ռաֆայել Մարդոյանը, որը հանգրվանած է եղել «Կինո Մոսկվայի» դիմաց գտնվող «Գրանդ Հոթել Երեւան» հյուրանոցում:

 

ՀԺ-ի տեղեկություներով, դեպքից հետ ոստիկանները քրեական հեղինակություն Ռաֆայել Մարդոյանին տարել են ոստիկանություն:

Դեպքի վայրում հայտնաբերվել է ռուսական համարանիշներով Toyota Land Cruiser մակնիշի եւ մեկ այլ ռուսական համարանիշներով  Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենա։ Երկու մեքենաներն էլ մեր տեղեկություններով, զրահապատ են:

Ռաֆայել Մարդոյանը հաճախ է հայտնվում հանցագործների թիրախում եւ սա նրա նկատմամբ առաջին մահափորձը չէ: Եվս մեկ մահափորձ էլ տեղի էր ունեցել 2018 թվականին՝ ԱՄՆ-ում. հանցագործը բազմաթիվ կրակոցներ էր արձակել Մարդոյանի կրծքավանդակի ուղղությամբ: Վերջինիս ծանր վիճակում տեղափոխել էին Բևերլի Հիլզի հիվանդանոցներից մեկը, բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը: Մեկ այլ մահափորձ էլ տեղի էր ունեցել Մոսկվայում:

  • Կիսվել: