ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քրեական գործ հարուցելու հայցով կդիմենք դատարան. Աշոտյանը՝ երկրից դուրս գալու արգելքի մասին

Քրեական գործ հարուցելու հայցով կդիմենք դատարան. Աշոտյանը՝ երկրից դուրս գալու արգելքի մասին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վստահ է՝ իրեն արգելել են երկրից դուրս գալ և մեկնել Լիսաբոն՝ ԵԺԿ Քաղաքական համաժողովին մասնակցելու՝ քաղաքական դրդապատճառներով։

«Ես պատրաստել էի ելույթներ և 99 տոկոսը պետք է խոսեի Արցախի հիմնախնդրի և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին և ընդամենը 1 տոկոսը՝ Հայաստանում ստեղծված հակաժողովրդավարական զարգացումների մասին», - այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով երկրից դուրս գալու իրեն ուղղված արգելքին։

«ԱԱԾ աշխատակիցներն ասացին, որ Հայաստանը լքել չեմ կարող, քանի որ մեղադրյալ եմ ինչ-որ գործով ու ինձ փոխանցեցին հեռախոսահամար, որը, պարզվեց, ՔԿ քննիչներից մեկինն է, որը քննում է Բժշկական համալսարանի հետ կապված վերջին՝ քաղաքական սկանդալի վերածած գործը», - մանրամասները ներկայացրեց Աշոտյանը։

ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ ինքը մեղադրյալի որևէ կարգավիճակ չունի, քանի որ մեղադրյալ լինելու մասին ծանուցում չունի.

«Անհասկանալի է, թե ինչ գործով եմ անցնում և անհասկանալի է նաև իմ կարգավիճակը»։ Աշոտյանն ասաց՝ քրեական գործ հարուցելու հայցով կդիմեն դատարան։

«Այստեղ պետական կառավարման համակարգի պատկան մարմինների կողմից տեսնում ենք պաշտոնեական դիրքի չարաշահում։ Թող նրանք պատրաստվեն և «ջանները յուղեն»։ Այստեղ տեսնում եմ բացառապես քաղաքական մոտիվացիայով խոչընդոտելու փորձ՝ խոսելու մեր ազգային շահերի մասին այնտեղ, որտեղ այդ շահերը Նիկոլ Փաշինյանը ոչ թե պաշտպանում է, այլ վաճառում», - ասաց Աշոտյանը։

 

 

  • Կիսվել: