Քրեական ենթամշակույթ կրող անձին դիմող քաղաքացիներին ևս մեղադրանք է ներկայացվել․ «Հանցանքի հետքով»
Հ.Խ.-ն, ստանալով «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ», հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, իր անօրինական ազդեցությունն օգտագործելու և սպառնալիքի միջոցով ստանձնել է մասնավոր, այն է՝ պարտք մնացած գումարի վերադարձման, ինչպես նաև՝ այլ խնդիրներին վերաբերող վեճերն իրեն դիմած անձանց օգտին լուծելու հարցեր, հայտնում է ՔԿ-ն:
Նախաքննությունը՝ 5 մեղադրյալի, այդ թվում՝ «քրեական հեղինակություն»
համարվող անձի, նրա կողմից ղեկավարվող, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի և վերջիններիս դիմած 3 անձանց մասով ավարտվել է, և վարույթն ուղարկվել է դատարան:
Բացահայտված հանցավոր գործունեության վերաբերյալ նախաքննության արդյունքները ներկայացնում է վարույթն իրականացրած քննիչը։
Մանրամասները՝ տեսանյութում.