ՔՊ–ական պատգամավորը Մերձավանում տեղի ունեցած սպանության համար մեղադրեց ոստիկաններին
ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարսգյանն այսօր՝ փետրվարի 12-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Մերձավանում տեղի ունեցած սպանության համար մեղադրեց ՆԳՆ ոստիկանությանը՝ պարզաբանելով, որ օպերատիվ տեղեկություններ կային այն մասին, որ երկու խմբավորումների միջև թշնամանք կա, սակայն քայլեր չէին ձեռնարկվել հետագա ընթացքը կանխելու համար։ Նա հարցրեց նախարարին, թե ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված քրեական ոստիկանության աշխատակիցների համար։
«Մինչ դեպքի վրա հասնելը, երկու կողմերի մասով էլ որոշակի քայլեր՝ օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացման տրամաբանության մեջ եղել են՝ ընդհուպ, կան նաև նախաձեռնված քրեկան վարույթներ։ Բայց քանի որ այս պահին կա նախաձեռնված քրեկան վարույթ, կխուսափեմ դեպքի մասին մանրամասներ հայտնելուց, բայց պիտի փաստեմ, որ հանցավորության կանխարգելման մեթոդաբանության փոփոխության մասով խնդիր ունենք»,–հարցին ի պատասխան ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։