ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Քոչարյանի ու Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Քոչարյանի ու Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով այսօրվա դատական նիստին նոր պաշտպան է ներգրավվել. Արմեն Գևորգյանի պաշտպանությունը կիրականացնի նաև փաստաբան Լուսինե Սահակյանը:

Նշենք, որ դատարանում իրավիճակը լարվեց, երբ ամբաստանյալ Գևորգյանը ցանկացավ հայտարարություն անել իրեն երկիրը լքել թույլ չտալու՝ դատարանի որոշման վերաբերյալ, սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը թույլ չտվեց։

Գևորգյանն առարկեց դատավորի գործողությունների դեմ և փորձեց ներկայացնել իր հայտարարությունը, սակայն դատավորը կրկին արգելեց: Դատավորը նաև թույլ չտվեց, որ պաշտպան Լուսինե Սահակյանը ներկայացնի այդ հայտարարությունը:

Քանի որ Սահակյանը գործի նյութերին ծանոթ չէր, դատարանը մեկ շաբաթով նիստը հետաձգեց: Նիստից հետո մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց, որ դատական նիստերը պլանավորված ձախողվում են:

 

 

  • Կիսվել: