երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քոչարյանի ֆրանսիացի փաստաբանը նամակ է հղել Էմանուել Մակրոնին ու պատասխան ստացել

Քոչարյանի ֆրանսիացի փաստաբանը նամակ է հղել Էմանուել Մակրոնին ու պատասխան ստացել

Սա քաղաքական դատավարություն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանը։

«Ռոբերտ Քոչարյանի ամբողջ դատավարությունը կապված է մեկ անձի կամքի հետ և այդ մեկ անձը վարչապետն է»,-նշեց նա։

Թորոսյանը հայտնեց, որ դատավորների անկախության հարց կա. «Բոլոր դատավորները երազում են, որ չզբաղվեն վարչապետի նախկին կամ երևակայած թշնամիներին վերաբերող գործերով։ Հիմա դատավորների պատերազմ պետք է սկսի, դա է միակ միջոցը, որ անկախանան»:

Փաստաբանը նկատեց, որ այն, ինչ Հայաստանում կատարվում է, այլ երկրներում ևս եղել է. «Այսօր դավիթգրիգորյանները պատկանում են դատավորների ընտանիքին, որ պաշտպանել են անկախության սկզբունքը։ Եթե դատավորները չանկախանան, պարզապես մնան գործադիր մարմնի աշխատակից, ես ապագա չեմ տեսնում երկրում»։

Սևակ Թորոսյանը նաև հայտնեց, որ նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին․ «Նամակ էի հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, չսպասելով պատասխանի, բայց 1 ամից անց պատասխան եկավ, որ վստահ եղեք` Ֆրանսիան շատ մոտիկից հետևում է Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը»։

Փաստաբանի խոսքով` բոլոր երկրներն էլ տեղյակ են Քոչարյանի դատավարությունից, սակայն դեռ սպասում են ու որևէ մեկնաբանությւոն չեն հչեցնում. «Երկրները տեղյակ են Քոչարյանի դատավարությունից, սակայն չեն ցանկանում հեղափոխության դեմ հուսահատության պատճառ դառնալ»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: