կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի ընտրություններին. դաշինք կգլխավորի

Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի ընտրություններին. դաշինք կգլխավորի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որ տեղի կունենան հունիսի 20-ին: Այս մասին Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում հայտնել է Ռոբերտ Քոչարյանը: Երկրորդ նախագահը կգլխավորի կուսակցությունների դաշինք: 

«10 տարի ես երկիր եմ ղեկավարել, սակայն անկուսակցական եմ: Կայանալիք ընտրություններին կմասնակցեմ` իբրև կուսակցությունների դաշինքի ղեկավար: Ամենայն հավանականությամբ, դաշինքում ներկայացված կլինի երկու կուսակցություն»,- հայտարարել է նա:

Ինչպես ավելի վաղ նշել էր InfoPort.am-ը, հղում անելով Քոչարյանի ճամբարում իր աղբյուրներին, Քոչարյանը դաշինքով գնալու է «Դաշնակցության» հետ։
 
Կայքը հայտնել էր նաև այդ ուժի համամասնական ցուցակի առաջին երեք համարների անունները՝ Ռոբերտ Քոչարյան, դաշնակցական Իշխան Սաղաթելյան, նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյան, ով 2018 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո հայտնել է հայրենի ՀՀԿ-ն լքելու մասին և տեղափոխվել Քոչարյանի ճակատ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: