շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Դատարանը որոշեց դադարեցնել Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը

Դատարանը որոշեց դադարեցնել Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը

Դատարանը որոշեց դադարեցնել Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան ՕՀանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի նկատմամբ ՍԴ-ի կողմից հակասահմանադրական ճանաչված ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ Այս մասին Երևանի Ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանը։

Ընտրված խափանման միջոցներն ու գույքի վրա դրված կալանքները վերացվեցին։

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված գրավը վերացնելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը դատարանը մերժեց։

Դատարանը մերժեց նաև Ռոբերտ Քոչարյանից, Արմեն Գևորգյանից, Յուրի Խաչատուրովից ու Սեյրան Օհանյանից գրավոր ներողություն խնդրել պարտավորեցնելու վերաբերյալ միջնորդությունը։

Հիշեցնենք, ՍԴ-ն ավելի վաղ հրապարակել էր Ռոբերտ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1- հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը:

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգի տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։

Հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։

Դատական հաջորդ նիստը կկայանա ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին։

  • Կիսվել: