ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քոչարյանի և մյուսների գործով նիստի ընթացքում լեզվակռիվ սկսվեց. դատարանը ընդմիջում հայտարարեց

Քոչարյանի և մյուսների գործով նիստի ընթացքում լեզվակռիվ սկսվեց. դատարանը ընդմիջում հայտարարեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբանի և դատախազի միջև լեզվակռիվ սկսվեց, արդյունքում` դատարանը ընդմիջում հայտարարվեց:

Լեզվակռիվը սկսվեց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի` նոր դատախազ Կարեն Բիշարյանի բացարկի վերաբերյալ միջնորդության քննարկմանը:

Միհրան Պողոսյանը ներկայացրեց իր տեսակետը, իսկ դատախազ Բաղդասարյանը սկսեց տեղից մեկնաբանություններ անել: Հետո բուռն լեզվակռիվ սկսվեց ու չնայած դատավոր Աննա Դանիբեկյանը փորձեց հանդարտեցնել կողմերին` կողմերը շարունակեցին վիրավորել միմյանց:

»,- ասաց Դանիբեկյանը: Դատավորը շտապ ընդմիջում հայտարարեց և հեռացավ:

Լեզվակռվին միացան դահլիճում ներկաները:

 

  • Կիսվել: