երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՔՈ գլխավոր վարչության ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել

ՔՈ գլխավոր վարչության ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել

Ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողների հետ, մայիսի լույս 2-ի գիշերը Երևան-Մեղրի ճանապարհին հայտնաբերել ու Սիսիանի բաժին բերման են ենթարկել երկու երիտասարդի՝ Երևանի և Կոտայքի բնակիչներ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Կոտայքի մարզում բնակվող 29-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին դանակ ու սպիտակ բյուրեղանման զանգվածներ, որոնք ըստ նրա՝ կրիստալ տեսակի թմրամիջոց են։ Մյուսի խուզարկությամբ հայտնաբերվեց ծալովի դանակ ու կաթուցիչ՝ մոխրանման հետքերով: Նրանց մեքենայի խուզարկությամբ էլ մեթամֆետամինի նմանվող զանգված հայտնաբերվեց։

 

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 29-ամյա երիտասարդը հեռախոսակապով նախապես պայմանավորվել է մի օտարերկրացու հետ, ապա նրա տրամադրած բանկային քարտի հաշվեհամարին փող փոխանցել, ինչից հետո օտարերկրացին նրան թմրամիջոց է իրացրել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: