չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Քննություն է տարվում՝ զինծառայող Վահե Բաբայանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՔԿ

Քննություն է տարվում՝ զինծառայող Վահե Բաբայանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՔԿ

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահե Հովհաննեսի Բաբայանը՝ ծնոտի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով, հայտնում են ՔԿ-ից:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

 

  • Կիսվել: