չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Քննիչ հանձնաժողով չներկայանալու կամ տեղեկություններ չհայտնելու հանգամանքները համարվելու են քրեորեն պատժելի

Քննիչ հանձնաժողով չներկայանալու կամ տեղեկություններ չհայտնելու հանգամանքները համարվելու են քրեորեն պատժելի

Ապրիլի 6-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ ՀՀ կառավարությունը, ՀՀ Քննչական կոմիտեն, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ներկայացնող գործընկերների հետ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում:

Հանդիպմանը քննարկվել է ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի աշխատանքային տարբերակը։ Փոփոխությունների և լրացումների բովանդակությունը կայանում է նրանում, որ Ազգային ժողովի Քննիչ հանձնաժողով չներկայանալու կամ տեղեկություններ չհայտնելու հանգամանքները համարվելու են քրեորեն պատժելի արարքներ։

  • Կիսվել: