շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Քննչական կոմիտեում շարունակվում է համակարգը որակյալ կադրերով համալրելու գործընթացը

Քննչական կոմիտեում շարունակվում է համակարգը որակյալ կադրերով համալրելու գործընթացը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում կազմակերպվում է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2022թ. հունվարի 26-ին անցկացվելիք գրավոր քննությանը մասնակցելու հայտերի ընդունման գործընթացը, որն իրականացվելու է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 27-ը ներառյալ (բացի շաբաթ և կիրակի օրերից): Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, որ շարունակաբար իրականացվում են համապատասխան աշխատանքներ Կոմիտեի համակարգում արդյունավետ կադրային քաղաքականության մշակման ու իրագործման, ինչպես նաև համակարգը որակյալ կադրերով համալրելուն ուղղված համակողմանի նախաձեռնություններ ապահովելու ուղղությամբ:

Քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման ստորաբաժանման տեղեկացմամբ հիշյալ գրավոր քննությանը մասնակցելու համար կարող են դիմել այն անձինք, ովքեր կներկայացնեն պահանջվող համապատասխան փաստաթղթերը և միաժամանակ կբավարարեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պահանջներին:

Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով կազմակերպվելիք գրավոր քննությանը հաջորդելու է բանավոր փուլը, որոնցից յուրաքանչյուրի վերաբերյալ անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը ներառված է Կոմիտեի պաշտոնական կայքում դեռևս 2021 թվականի նոյեմբերի 26-ից տեղադրված հայտարարության մեջ:

Քննչական կոմիտեում հիշյալ գործընթացի պատասխանատուների հավաստմամբ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելուն ուղղված աշխատանքների պատշաճ ու հետևողական կազմակերպումը նպատակ ունի նպաստել համակարգը շարունակաբար նոր և որակյալ կադրերով համալրելուն, ինչպես նաև ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ընտրության հարցում կիրառել նորովի արդյունավետ մոտեցումներ՝ ապահովելով կառույցի գործունեության շարունակական կատարելագործումն ու արդիականացումը։

  • Կիսվել: