շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Քննչական կոմիտեն ձեռք կբերի 12 ամենագնաց մեքենաներ

Քննչական կոմիտեն ձեռք կբերի 12 ամենագնաց մեքենաներ

 Քննչական կոմիտեն տրանսպորտային միջոցների բարելավման նպատակով նախատեսում է 174 միլիոն դրամով 12 տրանսպորտային միջոց ձեռք բերել։  ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։

 

«Նշեմ, որ դրանք ամենագնացներ են, որոնք անհրաժեշտ են մեր զինվորական քրեական գործերով քննչական գլխավոր վարչությանը։ Գիտեք, որ քննիչները սահմանամերձ տարբեր գոտիներում են իրենց գործունեությունը իրականացնում, երբեմն՝ առաջնագծերում։ Այս ամենագնացները խիստ անհրաժեշտ են իրենց ամենօրյա աշխատանքները կազմակերպելու համար»,- ասաց Այվազյանը։

  • Կիսվել: