ՔԿ ստորաբաժանումները, 10-ամյակի միջոցառումների շրջանակներում, պատրաստել են 10-ամյա գործունեության արդյունքների մասին ամփոփագրեր (տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումները, կառույցի 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում, ամփոփել են 10-ամյա իրենց գործունեության որակական ու քանակական արդյունքները։ Դրանց վերաբերյալ կազմվել են ամփոփագրեր՝ իբրև համակարգի կայացման, այդ տարիների ընթացքում բարդությունների հաղթահարման հուշագրում։ Ամփոփագրերը հանդիսավորությամբ փակցվել են ստորաբաժանումների վարչական շենքերի՝ տեսանելի հատվածներում՝ ի տես աշխատակիցների և քաղաքացիների։
Այդ արարողությանն է նվիրված ՀՀ քննչական կոմիտեի պատրաստած տեսանյութը։