ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Կալիֆորնիա» գիշերային ակումբում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Քանի որ բազմաթիվ բանավոր հարցումներ ենք ստացել մամուլում հրապարակված տեղեկատվության վերաբերյալ, այս պահին կարող եմ ասել, որ 2023թ.-ի ապրիլի 23-ին, գիշերը, Արմավիրի Թաիրով համայնքում գտնվող «Կալիֆորնիա» գիշերային ակումբում տեղի ուենցած դեպքի վերաբերյալ Ոստիկանությունից ստացված նյութերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են ակումբի տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչները: Հարցաքննվել են մի շարք անձինք։ Նշանակվել են փորձաքննություններ:
«Կատարվում են անհետաձգելի քննչական և վարույթային գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, ինչպես նաև դրանում ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ:
Այդ նպատակով Ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն»,- նշել է Աբրահամյանը։