կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քայլեր են ձեռնարկվում, որ կալանավորված վարձկանները կապ հաստատեն հարազատների հետ. ՔԿ ներկայացուցիչ

Քայլեր են ձեռնարկվում, որ կալանավորված վարձկանները կապ հաստատեն հարազատների հետ. ՔԿ ներկայացուցիչ

Քննչական կոմիտեն քայլեր է ձեռնարկում, որպեսզի կալանավորված սիրիացի վարձկանները կապ հաստատեն իրենց հարազատների հետ:  Այս մասին այսօր ասուլիսին ասաց ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այս պահին մեզ մոտ գտնվում է երկու սիրիացի վարձկան, որոնք արդեն իսկ հարցաքննվել են: Նրանց մեղադրանք է առաջադրվել և կալանավորվել են: Քայլեր են ձեռնարկվում, որպեսզի  նրանք կապ հաստատեն իրենց հարազատների հետ և տեղեկացնեն գտնվելու վայրի, կարգավիճակի վերաբերյալ, բայց այս պահի դրությամբ դեռևս կապ չեն հաստատել զուտ տեխնիկական պատճառներով, որովհետև իրենց հարազատների մոտ բացակայում է հեռախոսակապը՛՛:

 

 

 

 

 
 

 

  • Կիսվել: