երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քաղաքական իշխանությունը հրահանգում է, նախաքննական մարմինն այլևս չի կարողանում․ «Փաստ»

Քաղաքական իշխանությունը հրահանգում է, նախաքննական մարմինն այլևս չի կարողանում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով բավականին լուրջ հակասություններ են առաջացել Հայաստանի քաղաքական իշխանության և նախաքննական մարմնի միջև: Բանն այն է, որ քաղաքական իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ցանկանում է Գալստյանին ու Տոնոյանին պահել կալանքի տակ, գործին տալ այնպիսի «բովանդակություն», որ պատերազմի պարտության պատճառը հնարավոր լինի նաև նրանց «գրպանը գցել»:

Սակայն քննությամբ զբաղվող խումբը, մեր աղբյուրների փոխանցմամբ, այլևս չի կարողանում հիմքեր «ստեղծել» նրանց կալանքի տակ պահելու համար: Բանն այն է, որ մասնավորաբար Պատրոն Դավիթի խափանման միջոցի հարցով դատական նիստում պաշտպանական կողմը ներկայացրել է այնպիսի ապացույցներ, որոնցով ամբողջությամբ հերքվում են այն վարկածները, թե, օրինակ՝ մատակարարված ապրանքը եղել է անորակ ու ժամկետանց: Մյուս կողմից՝ այդպես էլ որևէ փորձաքննություն չի իրականացվում, միակ նշանակված փորձաքննությունն էլ մնացել է անկատար:

Մեր ունեցած տեղեկություններով, սրա պատճառն այն է, որ ցանկացած փորձաքննության արդյունքում ամբողջ մեղադրանքը կարող է «ջրվել»: Սակայն նախաքննական մարմինը, թերթի աղբյուրների փոխանցմամբ, այլևս չի կարողանում ապահովել Փաշինյանի հրահանգների կատարումը և գործի բազմակողմանի քննությունը ձգձգելով՝ առանց որևէ հիմքի շարունակել կալանքի տակ պահել Գալստյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: