երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Քաղաքական դեմքերն ազատ են անել քաղաքական հայտարարություններ. Գալյանը՝ սեպտեմբերին հնարավոր պատերազմի մասին

Քաղաքական դեմքերն ազատ են անել քաղաքական հայտարարություններ. Գալյանը՝ սեպտեմբերին հնարավոր պատերազմի մասին

Քաղաքական հայտարարություն է ընդամենը, և վերջ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» չընտրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ապա սեպտեմբերին պատերազմ կլինի:

«Խոսքը խաղաղության, հաստատված խաղաղության և այն փայփայելու մասին է, իսկ այն հայտարարությունները, որոնք հնչում են ընդդիմադիր դաշտից, մեր ընկալմամբ՝ չունեն այլ որակում, քան խաղաղությունը վտանգող:

Հետևաբար քաղաքական դեմքերն ազատ են անել քաղաքական հայտարարություններ»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: