հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Քաղաքացին փորձել է 26 հատ կեղծ 50 դոլարանոց մանրել բանկի մասնաճյուղում ու բռնվել է

Քաղաքացին փորձել է 26 հատ կեղծ 50 դոլարանոց մանրել բանկի մասնաճյուղում ու բռնվել է

Հոկտեմբերի 25-ին` ժամը 20.55-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել բանկերից մեկի վերահսկողության ծառայողը և հայտնել, որ մի քաղաքացի բանկի մասնաճյուղում փորձել է մանրել կեղծ հիսունդոլարանոցներ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկային ծառայության գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները, կեղծ թղթադրամ իրացնելու հիմքով, ոստիկանության Շենգավիթի բաժին են տարել 22-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 26 կեղծ հիսունդոլարանոցներ:

Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: