հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Քաղաքացին մեղադրվում է Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու համար

Քաղաքացին մեղադրվում է Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու համար

Ա․ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրային գործունեությամբ պայմանավորված, վերջինիս նկատմամբ հայհոյանք տալով և նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելով ծանր վիրավորանք հասցնելու համար։

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 20։50-ին և 2021 թվականի սեպտեմբերի 27-ին։

Մեղադրյալը ֆեյսբուքյան «a. hambardzumyan» վերտառությամբ իր էջում Փաշինյանի հանրային գործունեությամբ պայմանավորված վերջինիս նկատմամբ հայհոյանք է տվել, նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորական արտահայտություններ է գրել, տարածել։

Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 137․1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանրության համար վտանգավոր արարքը մեղավորությամբ կատարելու համար:

Գործը դատարան է ստացվել 2021-իդեկտեմբերի 20-ին, այն մակագրվել է դատավոր Նարեկ Բեգլարյանին։

Ա․ Համբարձումյանի նկատմամբ ընտրվել է «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: