հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քաղաք Սիսիան՝ արդեն Սիցիլիա հիշեցնող քաղաք. փաստաբան (տեսանյութ)

Քաղաք Սիսիան՝ արդեն Սիցիլիա հիշեցնող քաղաք. փաստաբան (տեսանյութ)

Փաստաբան Լուսինե Զեյնալյաննիր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ և գրառում կատարել՝ կապված Սիսիանում տեղի ունեցած միջադեպի հետ:

Նա, մասնավորապես, գրել է. «06.04.2020 թ. ք. Սիսիան, արդեն Սիցիլիա հիշեցնող քաղաք, որտեղ ոստիկանության աշխատակիցներն են որոշում, թե ով ինչի համար պետք է պատժվի!!!!!

Հայտնում, որ երեկ ք. Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատարը ծեծի է ենթարկել այս մարդուն` չկատարած գողությունը իր վրա վերցնելու համար, այժմ գտնվում է ք. Սիսիանի հիվանդանոցում...»։

Հիշեցնենք, որ այսօր ԼՀ խմբակցության պատգամավոր սրբուհի Գրիգորյանն ր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Սիսիանում ոստիկանությունը բռնություն էր կիրառել քաղաքացիների նկատմամբ։

Ավելի ուշ հաղորդվեց, որ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ Սիսիանում տեղի ունեցած միջադեպով, ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառման առնչությամբ կանցկացվի ծառայողական քննություն։

  • Կիսվել: