շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պրոֆեսիոնալների արտահոսք ենք ունենում». ՔԿ փոխնախագահը՝ համակարգում գրավչություն ապահովելու մասին

Պրոֆեսիոնալների արտահոսք ենք ունենում». ՔԿ փոխնախագահը՝ համակարգում գրավչություն ապահովելու մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ՔԿ փոխնախագահ Արսեն Այվազյանից հետաքրքրվել է քննիչների ծանրաբեռնվածության մասին․ «Այս ծանրաբեռնվածությունը բերելու է քննիչի՝ ոչ միայն շատ աշխատելուն, այլև քննության որակի անկմանը»,- ասել է Արսեն Թորոսյանը՝ հարցնելով, թե ճիշտ չէ՞ քննիչների աշխատավարձերը բարձրացնելու փոխարեն գումարներն ուղղել անձնակազմի ընդլայնմանը, որպեսզի միջին ծանրաբեռնվածությունը 111 գործից իջնի օպտիմալ չափի։

Արսեն Այվազյանն էլ տեղեկացրել է, որ սկսնակ քննիչի աշխատավարձն՝ ամենացածր գործակցով, մոտ 300 հազար դրամ է, հավելումներով՝ 500 հազար դրամ. «Հաստիքների ավելացումը ծանրաբեռվածության նվազեցման չի բերում, որովհետև այս ռիսկայնությամբ գերծանրաբեռնվածության պայմաններում ունենում ենք մեծ արտահոսք և պակաս գրավչություն»։ 

Ըստ Այվազյանի՝ շրջանավարտները ՔԿ-ում աշխատանքի անցնելու փոխարեն ավելի բարձր աշխատավարձերով ուրիշ աշխատանքի են անցնում. «Մենք անընդհատ պրոֆեսիոնալների արտահոսք ենք ունենում»։ 

Նրա պարզաբանմամբ՝ այդ պատճառով են իրենք փորձում գրավչություն ապահովել։

  • Կիսվել: