Պրահայից Հայաստան է տեղափոխվել հետախուզվող Վրաստանի քաղաքացին
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների համատեղ խմբի կողմից հունիսի 30-ին Պրահա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել Վրաստանի քաղաքացի Վիտալի Ա․-ն:
Տղամարդը 2016 թ․ մայիսի 16-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով (Վտանգի մեջ թողնելը): Խափանման միջոցը՝ կալանք:
Նա փոխանցվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներին: