հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Արթիկ» ՔԿՀ-ում հանձնուքում հայտնաբերվածը թմրամիջոց է եղել

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Արթիկ» ՔԿՀ-ում հանձնուքում հայտնաբերվածը թմրամիջոց է եղել

2022թ․ հուլիսի 27-ին՝ ժամը 16։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, կալանավորված անձի անվամբ բերված հանձնուքից երկու հացերի արանքում հայտնաբերել էին փայլաթիթեղով փաթեթավորված փաթեթ՝ կաթնագույն և բյուրեղանման զանգվածներով։ Հայտնաբերվածն ուղարկվել էր փորձաքննության։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, փորձաքննության արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվածը՝ ընդհանուրը 0․209 գրամ քաշով, «a-PVP» տեսակի թմրամիջոց է։ Միևնույն ժամանակ բաղադրության մեջ հայտնաբերվել է նաև դիֆենհիդրամին (դիմեդրոլ) տեսակի նյութ։

Վերոնշյալի կապակցությամբ Արթիկի և Անիի քննչական բաժնում վարույթ է ընդունվել։

  • Կիսվել: