ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փորձագիտական կենտրոնի նոր սարքավորումը թույլ կտա պարզել ցանկացած մակերեսի վրա առկա թմրամիջոցի հետքերը

Փորձագիտական կենտրոնի նոր սարքավորումը թույլ կտա պարզել ցանկացած մակերեսի վրա առկա թմրամիջոցի հետքերը

Կառավարության աջակցությամբ Արդարադատության նախարարության Փորձագիտական կենտրոնը ձեռք է բերել ևս մեկ գերժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան սարք։ Սարքի միջոցով կենտրոնում կկատարվեն նոր հետազոտություններ ու փորձաքննություններ։

Գերժամանակակից այս սարքավորումը  հնարավորություն կտա կենտրոնի փորձագետներին հետազոտել և հայտնաբերել ցանկացած մակերևույթի վրա առկա թմրամիջոցի հետքերը՝ հագուստ, ցանկացած որակի թուղթ, նույնիսկ թղթադրամ։

Սարքի մեծ հնարավորությունների շնորհիվ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի պարզել տեսանելի և անտեսանելի հետքերի հայտնաբերումը և դրանց որակումը որպես թմրամիջոց, ինչն էլ իր հերթին հետագայում կօգնի իրավապահ մարմիններին ապացուցել անձի շփումը՝ անմիջական կապը թմրամիջոցների հետ։

  • Կիսվել: