շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պետք է շարունակաբար զարգացվեն սեփական կրոնն ու մշակույթը զարգացնելու ազգային փոքրամասնությունների հնարավորությունները․ Թաթոյանն ընդունել է ԵԽ պատվիրակությանը

Պետք է շարունակաբար զարգացվեն սեփական կրոնն ու մշակույթը զարգացնելու ազգային փոքրամասնությունների հնարավորությունները․ Թաթոյանն ընդունել է ԵԽ պատվիրակությանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին ԵԽ շրջանակային կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեի նախագահ Մարի Հագսգարդին և Կոմիտեի անդամ Գորան Բասիչին։

Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել ազգային փոքրամասնությունների ակտիվ մասնակցությունը երկրում որոշումների կայացման գործում։
Արման Թաթոյանը նշել է, որ պետք է շարունակաբար զարգացվեն սեփական կրոնն ու մշակույթը զարգացնելու ազգային փոքրամասնությունների հնարավորությունները։ Պաշտպանը շեշտել է, որ առկա է համագործակցություն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ՀԿ-ների, պատգամավորների հետ, ուշադրություն է դարձվում ցանկացած դիմումի:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում գործող «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ նախագահ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման թեմային։ Արման Թաթոյանն իր մտահոգությունն է հայտնել հարուցված գործի առնչությամբ՝ նշելով, որ Մարդու իրավունքների պաշտպանը Ս. Սուլթանյանի նկատմամբ քրեական հետապնդման սկզբնական փուլից սեփական նախաձեռնությամբ սկսել է նրա իրավունքների պաշտպանության գործընթաց:

Կողմերը քննարկել են նաև ազգային փոքրամասնություններին առնչվող օրենսդրության բարելավմանն առնչվող հարցեր։

  • Կիսվել: